Ողբերգական դեպք. դեպքի վայրով պատահաբար անցնող քաղաքացին հեռախոսազանգով պարզել է, որ մահացածն իր եղբայրն էր

Ողբերգական դեպք. դեպքի վայրով պատահաբար անցնող քաղաքացին հեռախոսազանգով պարզել է, որ մահացածն իր եղբայրն էր

Իրադարձային Ipress 2021-03-14 20:34:00 22176
ngg_DBZoZ.jpg

iPress.am--Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 19:20-ի սահմաններում, Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց՝ էստակադայի վրա, բախվել են մոտոցիկլն ու Opel մակնիշի ավտոմեքենան:  

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղում մահացել է:   Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով,այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:  

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայր էր մոտեցել մի քաղաքացի, ով ճանապարհային ոստիկաններին ասում էր. «Անցնում էի, նկատեցի, որ մոտոցիկլը կողաշրջված է, ճիշտն ասած, մեջս կասկած առաջացավ, որ հնարավոր է, եղբայրս լինի»: Նա զանգահարեց եղբոր բջջայինին, և մահացած մոտոցիկլավարի մոտ զանգ հնչեց:

Պարզվեց, որ մահացածը նրա եղբայրն էր: 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել