Ողբերգական դեպք Մոսկվայում. 2 հայ են զոհվել

Ողբերգական դեպք Մոսկվայում. 2 հայ են զոհվել

Իրադարձային Ipress 2022-01-14 19:31:00 480
Հետևեք մեզ՝ Telegram-ում
txamardu-di_pqLgp.jpg

ТАСС գործակալությունը, հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմինների հաղորդագրությանը,  հայտնում է` Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցի վերելակը 7-րդ հարկից պոկվել և ընկել է, ինչի հետևանքով 2 հոգի է զոհվել։ Ըստ վարկածներից մեկի` միջադեպը տեղի է ունեցել, երբ բանվորները նորոգում էին վերելակը։

Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ պահին վերելակի խցիկում են գտնվել, իսկ վերելակը 7-րդ հարկից ընկել է նկուղ։ Ըստ նախնական տվյալների` զոհվել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։

Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և հարազատներին։

Поделиться
Класс
Send