ԿԱՐԵՎՈՐ. Մոսկվան սպառնում է նոր պատերազմով

ԿԱՐԵՎՈՐ. Մոսկվան սպառնում է նոր պատերազմով

Իրադարձային Ipress 2021-09-19 21:31:00 630
16_vMla7.jpeg

iPress.am ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Հանրայինի հարցերի պատասխանները կարելի է գնահատել Հայաստանին շանտաժի ենթարկելու նախապատերազմական փորձ։

Առանձնացնենք երկու հիմնական պահ՝ Զախարովան Երեւանին ու Բաքվին հորդորել է անհապաղ իրականացնել սահմանազատում եւ սահմանագծում ռուսական քարտեզներով: Նա ընդգծել է, որ Լաչինում Թուրքիայի զորավարժությունների առիթով Կրեմլը փոխըմբռնման մեջ է գտնվում Բաքվի հետ:

Ընդհանրապես գերիների, Բաքվի ներխուժումների եւ այլ սադրանքների կապակցությամբ հայկական կողմից հարցերին Մոսկվայի պատասխանները մեկն են՝ անհրաժեշտ է սահմանազատում եւ եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարում։ Այդպիսով, Մոսկվան հաստատում է Բաքվի գործողությունների իր առնվազն առաջնորդությունը, եթե ոչ հրահանգավորումը՝ Հայաստանին սահմանազատում պարտադրելու համար։

Լաչինում թուրքական զորավարժությունն, ինչպես նաեւ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակն անկասկած այդ շարքից են։ Լաչինի թուրքական զորավարժությունը մեծացնում է լարումը՝ Հայաստանին կապող ճանապարհը փակելու եւ Արցախում հայ բնակչությանը պատանդի կարգավիճակում պահելու սպառնալիքով։

Ռուսաստանի խնդիրների ու նպատակների եւ քայքայվող բուֆերի դերակատարմամբ Հայաստանին պարտադրվող գործընթացի շուրջ մեկնությունը՝ Ռուսաստանը ջանում է չփլուզվել. Փաշինյանը՝ անփոխարինելի՞ հոդվածում։

Ռուսաստանի կիրառած հիբրիդային միջոցները նոր չեն, եւ թվում է՝ 200-ամյա արյունոտ փորձը պետք է ճշգրտումներ մտցներ հայ հանրության մտածողության ու մոտեցումների մեջ։ Ռուսաստանի ճնշումների մեծացման ներկայիս փուլը Հայաստանում ուղեկցվում է «Ռուսաստանը զգացել է իր սխալը», «Ռուսաստանի ու Բաքվի միջեւ լուրջ հակասություններ են առաջանում», «ՌԴ խաղաղապահները օգնության հասան այստեղ-այնտեղ» տիպի քարոզչությամբ։

Եռակողմ հայտարարության անվերապահ կատարման հիմքով կազմավորված խորհրդարանը զբաղված է ինչով ասես, բացի առանցքային խնդիրների քննարկումներից, բեմադրելով «իշխանություն-ընդդիմություն» կլոունադան խորհրդարանում, մամուլում ու փողոցներում։ Կառավարությունը համաձայն է ամեն ինչի՝ հանուն «խաղաղ դարաշրջանի», որը ռուսական ռազմավարության մեջ հայերին ընդամենը նոր աղետի պատրաստելու մի շրջափուլ է։ ՌԴ-ում սպասվող զարգացումները կարող են «կրճատել» անգամ այդ շրջափուլը, ինչը հիանալի գիտակցում են Բաքվում։

Ամելանելի՞ է արդյոք իրավիճակը։ Միանշանակ՝ ոչ։ Հայաստանի դեմ կիրառվող մասշտաբային ագրեսիան արդեն իսկ վկայում է հայկական խնդիրների ներուժի մասին, այլապես երեք, իսկ գուցե 6 պետություն իրենց ողջ ջանքը չէին ուղղի դրա չեզոքացմանը։ Այդ ներուժը գիտակցել ու ըստ այդմ՝ ազգային օրակարգեր է պետք մշակել՝ ճեղքումն ապահովելու համար։ Դրա բոլոր հնարավորությունները կան՝ թե ներքին ու թե արտաքին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը