Մի ժամ կլինի. բերել են ութ-ութ զինվորներ. Սիսիանի հոսպիտալի աշխատակից. Newspress.am

Մի ժամ կլինի. բերել են ութ-ութ զինվորներ. Սիսիանի հոսպիտալի աշխատակից. Newspress.am

Իրադարձային Ipress 2021-05-12 17:17:00 1908
zinvorner-hivandanoc_Km5ty.jpg

NEWSPRESS.am-ը տեղեկություն էր ստացել, որ զինվորների շրջանում ջրից զանգվածային թունավորում էր գրանցվել Սյունիքի մարզում: Մեզ հայտնել էին շուրջ 200 թունավորվածի մասին: Տեղեկությունը ճշտելու նպատակով մենք նախ կապ հաստատեցինք Սիսիանի քաղաքային հիվանդանոց, որտեղից հերքեցին լուրը:

Հաջորդիվ, զանգահարեցինք Սիսիանի զինվորական հոսպիտալ:  Լսելով մեր հարցը, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է զինվորների թունավորվելու մասին տեղեկությունը, հոսպիտալի աշխատակիցն ասաց, որ պետք է ճշտի, հետո միայն պատասխանի մեր հարցին: 

Զրույցի շարունակությունը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով. 

-Չէ, նոր ճշտեցինք ընդունարանից, որ տենց բան չկա: 

-Ընդհանրապես չկա՞ նման բան: 

-Դե... Ձեր ասածը փոխանցել եմ, որ 200 հոգի ջրի թունավորումով բերել են, ասեցին՝ չէ: 

-Իսկ քանի՞ հոգի են: 

-Իսկ քանի՞ հոգի են:

-Հա:

-Բերել են ութ-ութ զինվորներ, բայց չգիտենք էլի քանակը: 

-Բայց թունավորումի՞ց, թե՞ վիրավորում ստացած: 

-Հլը մեկ րոպե ընդունարանից հարցում անենք, որ քանի հոգի որ բերել են, ի՞նչ խնդրով են՝ թունավորո՞ւմ ստացած, թե՞ վիրավորում ստացած: 

.... (դադար)

Ու մինչ աշխատակիցը սպասում էր, թե ինչ կպատասխանեն իրեն, կողքից լսվող ձայնն ասում էր. «Բարձրանամ պոստեր գամ»:

... (դադար)

-Ալո՞:

-Այո:

-Թունավորում վաբշե չկա, ասում ա: 

-Վիրավորումից են ուրեմն տեղափոխվել...

-Դե, էդի չգիտենք, բայց թունավորումով տենց զինվոր չեն բերել էլի: 

-Իսկ ե՞րբ են բերել, մոտավորապես կասեք:

-Ե՞րբ են բերել:

-Այո:

-Նորվա բերածնե՞րը: 

-Ահա:

Մի ժամ կլինի արդեն: 

Հ.Գ.1. Առկա է զրույցի ձայնագրությունը. այն չենք հրապարակում հոսպիտալի աշխատակցին թիրախավորելուց զերծ պահելու համար միայն:

Հ.Գ. 2: Նոր Հայաստանի ամենակապթող օլիգարխ Գռզոյին և յուր գործիք Ալեն Սիմոնյանին պատկանող Freenews.am-ին հորդորում ենք իր թղթակից հորջորջվող պաշտոնյային գնալ հոսպիտալ ու տեսնել, թե ինչու պետք է զինվորները ութ-ութ, միաժամանակ, տեղափոխվեն հոսպիտալ: Կարծում ենք՝ չեք կարծում, թե բոլորի կույրաղիքը միաժամանակ սկսել է ցավել... 

Հ.Գ.3 Չէինք անի այս հրապարակումը, եթե իշխանությունները չշարունակեին լկտի սուտ տեղեկություններով կերակրել հանրությանը, ինչպես արեցին դա 44-օրյա պատերազմում, փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը