Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը. տղամարդու մոտ երկտող է հայտնաբերվել

Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը. տղամարդու մոտ երկտող է հայտնաբերվել

Իրադարձային Ipress 2021-03-30 13:01:00 34227
baxdasaroverktox_Rl_VA.jpg

iPress.am-Մոսկվայի մետրոյում մահացել է միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության  հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին, բայց մահացածի ինքնությունը պարզվել է միայն հիմա: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը` հղում տալով ռուսական «5-րդ ալիք»-ին:

Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում. գնացքի ժամանման պահին 72-ամյա գործարարը հայտնվել է ռելսերի վրա: Վարորդը դիմել է արտակարգ արգելակման, բայց տղամարդուն փրկել հնարավոր չի եղել: Հեռուստաալիքի տվյալներով՝ նա իր հետ մահվանից առաջ արված գրություն է ունեցել, սակայն դրա բովանդակությունը չի բացահայտվում:

«Երբ արտակարգ իրավիճակների ծառայությունները կարողացել են մտնել գնացքի տակ, նրանք գտել են մահացած 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի մարմինը: Գնացքի անիվները բառացիորեն գլխատել են նրան: Նա նման պայմաններում ողջ մնալու հնարավորություն չուներ»,- մեջբերում է իրավապահ մարմիններում իր աղբյուրի խոսքերը «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն: Ինչու է գործարարն իջել մետրո և ինչ պայմաններում է հայտնվել ռելսերի վրա, պարզելու է հետաքննությունը:

Բաղդասարովի ստեղծած «Ալսիկո»-ն զբաղվում է արտադրության ամբողջական ցիկլով ՝ արտադրելով բույսերի պաշտպանության միջոցներ և ցեոլիտից արտադրանք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը