Ողբերգական դեպք. մետաղական թիթեղն ընկել է բանվորի վրա. վերջինս հիվանդանոցում մահացել է

Ողբերգական դեպք. մետաղական թիթեղն ընկել է բանվորի վրա. վերջինս հիվանդանոցում մահացել է

Իրադարձային Ipress 2020-04-17 11:27:00 4569
tss_anuaI.jpg

Երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով 10 րոպե անց, գիտակցության չգալով, մահացել է։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Աբահամյանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Վարդան Պետրոսյանն էր, ով ժամը 14։00-ի սահմաններում «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռուբեն Մաթևոսյանի կողմից շահագործվող «ԶԻԼ» մակնիշի 36 NC 226 համարանիշի ավտեմեքենայի ավտոկռունկի վրայից մետաղական թիթեղը պոկվել և ընկել է տեղում աշխատանքներ կատարող Վ. Պետրոսյանի գլխին, ինչի արդյունքում վերջինս տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղ էլ մահացել է։

Փաստի առթիվ քննիչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նրա որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի  տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Մետաղկայմհիդրոքոնսթաքշն» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, իսկ Ռ. Մաթևոսյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-կռունկավար։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը