Ողբերգական դեպք. Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը

Ողբերգական դեպք. Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը

Իրադարձային Ipress 2020-11-18 21:37:00 6531
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gdr_B8pHF.jpg

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 18-ին, ժամը 12։04-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լենտրուշ Ա․, ծնված 1955 թ.), ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև նա տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:52-ին: Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը, դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Поделиться
Класс
Send
nikolay-hayrapetyan_SUQBz.jpg

Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Նիկոլայ Հովհաննիսյանը

anna-hakobyan_nlkQb.jpg

Աննա Հակոբյանը զայրանում և խոժոռում է հայացքը՝ «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին

dolary-ejanacav_1Ffi5.jpg

Ինչ փոխարժեքներ սահմանեց ԿԲ-ն

robert-qocharyan_gB4_1.jpg

Հող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան

inqn-iren-kyanqic-zrkel-e_9u6KQ.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

pn-poxgndapet-1_5onwP.jpg

Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից

astxagushak-2_S7ves.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 24-ի համար

jranjatumner-1_dv14q.jpg

Ջուր հավաքեք. 24 ժամ ջուր չի լինելու

avtovtar-erevanum_dhRzJ.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

anvchar-caxikner_I4Qn0.jpg

Երևանում ծաղկավաճառները անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին

bagrat-srbazan-1_7Y35m.jpg

Հրմշտոցով փորձել են տանել նաև Բագրատ Սրբազանին. Ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

erevan-moskva-chvert_6y6GH.jpg

Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը