Սարսափելի վթար. մեքենան մխրճվել է գազալցակայանի մեջ. ՖՈՏՈ

Սարսափելի վթար. մեքենան մխրճվել է գազալցակայանի մեջ. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2021-05-07 11:10:00 396
vtar-lcakayan_xwBh6.jpg

iPress.am- Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Շիրազի փողոցի 11/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գոռ Կիրակոսյանի վարած Hyundai մակնիշի և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վահե Առաքելյանի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել վթարի հարևանությամբ գործող գազաբենզալցակայանի տարածքում՝ կոտրելով լիցքավորող սարքը, պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Վթարի հետևանքով Գ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, իսկ Վ. Առաքելյանն ու Գ. Կիրակոսյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիշա Գրիգորյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը