ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելի դեպք Հայաստանում. Մայրը դիտավորյալ այրել է երեխաների ձեռքերը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելի դեպք Հայաստանում. Մայրը դիտավորյալ այրել է երեխաների ձեռքերը

Իրադարձային Ipress 2021-05-21 00:01:00 2982
artakarg-depk_8DIPp.png

iPress.am- Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են երեխաների խոշտանգման ու բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով շահագործման փորձի դեպքեր։ Մասնավորապես, հիմնավորվել է, որ Երևանում բնակվող 30-ամյա կինը ոչ միայն պատշաճ չի իրականացրել իր երեխաների խնամքն ու դաստիարակությունը, այլև ծեծել է նրանց, նույնիսկ 2-ամյա դստեր դաստակները վառարանին հպելով՝ այրել է։

Մեկ այլ 53-ամյա կին էլ, որ Կոտայքի մարզի բնակիչ է և հինգ անգամ տարբեր մեղադրանքներով դատապարտված, դստերը ստիպել է մայրաքաղաքում մուրացկանությամբ զբաղվել։ Աղջնակը հրաժարվել է ու չնայած մոր կողմից փողոցում բռնության է ենթարկվել, կարողացել է ազատվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մորից ու փախել է։ Պարզվել է, որ 53-ամյա կինը երեխաների նկատմամբ բռնություն է գործադրել նաև տանը։ Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդ էլ, որը նախկինում դատապարտվել է, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող մի կնոջ որդուն է տարբեր պատճառներով պարբերաբար ծեծել ու պահել է վախի մթնոլորտում՝ պատճառելով նաև հոգեկան ուժեղ տառապանք։ Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։ Տղամարդուն և հիշյալ կանանց մեղադրանք է առաջադրվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն անչափահասներին տեղափոխել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը