Կալանավորվել է Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով

Կալանավորվել է Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով

Իրադարձային Ipress 2021-12-03 20:02:00 1248
masisi-qaxaqapeti-exbayr_cNWi-.png

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն կալանավորել է Մասիսի քաղաքապետի՝ Դավիթ Համբարձումյանի  եղբորը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով: Հավելենք, որ րոպեներ առաջ Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի հանգամանքները։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում մարմնավաճառությամբ զբաղվող անձանց պոռնկությամբ զբաղվելու նպատակով նշված տարածքում կանգնելը թույլատրելու, գործունեության ընթացքում առաջացած խոչընդոտները հարթելու, տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ տրամադրելու եղանակով նպաստելու, ինչպես նաև նրանց կողմից հաճախորդներից ստացված գումարները հավաքագրելու միջոցով օգուտ ստանալու շուրջ, մարմնավաճառներից մեկի օժանդակությամբ, 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն:

Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչներն ամենօրյա ռեժիմով վերոնշյալ մարմնավաճառներից պահանջել են գումար: 39-ամյա տղամարդը ինչպես անձամբ, այնպես էլ մարմնավաճառներից մեկի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ ստացել է պոռնկությամբ զբաղվելու ընթացքում ստացված գումարը, որի մի մասն էլ իր հերթին պարբերաբար փոխանցել է 33-ամյա համաքաղաքացուն և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:

Պարզվել է նաև, որ նշված տարածքում պոռնկությամբ զբաղվող կանանցից մեկը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել 39-ամյա տղամարդուն՝ այլ մարմնավաճառի գտնվելու վայրի, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու և դրա արդյունքում աշխատած գումարների վերաբերյալ՝ օժանդակելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մասիս քաղաքի երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մարմնավաճառ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է:

Նկատենք, որ այս կալանավորումը տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններից առաջ: Նշենք, որ օրեր առաջ կալանավորվել է նաև Դավիթ Համբարձումյանի աները՝ Արշակ Հակոբյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը