Արամ Օրբելյան

«Մարտի 1-ի» զոհերն այս գործի հետ կապ չունեն. Արամ Օրբելյան

Իրավունք Ipress 2020-03-03 14:35:00 345
33297aram-orbelyan29051m_fa55x.jpg

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կազմակերպած կոնֆերանսին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն իր ելույթում անդրադարձավ սահմանադրական կարգի տապալման գործի անհեռանկարայնությանը:

««Մարտի 1-ի» գործ, որպես այդպիսին, մեկ ամբողջությամբ գոյություն չունի: Դատական նիստերի ժամանակ և տարբեր քննարկումների ժամանակ ակնհայտ խեղաթյուրում է տեղի ունենում` փորձելով մեկ գործը մյուսով ներկայացնել: Պետք է պատկերացնենք՝ ինչի մասին է խոսքը, առաջադրված մեղադրանքը ընթերցելուց` 300.1 հոդվածով, ըստ էության երկու գործողություն ենք տեսնում. փետրվարի 23-ին բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումները և մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագիրը»,-ասաց նա և նշեց, որ զորքեր օգտագործել ձևակերպումը ինքնին գործողություն չէ:

««Մարտի 1-ի» գործը տասը զոհերի մասին չէ, դա առանձին քննվում է, կապ չունեն զոհերը այս գործի հետ, և այս գործը կապ չունի նախագահական ընտրությունների օրինականության հետ»,-ասաց նա և նշեց, որ այն հոդվածը, որով առաջադրված է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, ուժի մեջ է մտել 2009 թվականին:

«Այս գործն այն գործը չէ, որտեղ զոհերի մահվան հանգամանքները պետք է պարզել: Մի շարք իրավական էլեմենտներ կան, որոնք ասում են, որ այս գործը հեռանկար չունի»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը հստակեցրեց, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածն ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտի 18-ից, իսկ 2008 թվականին այդպիսի հոդված չկար, և 300.1 հոդվածը այսօրվա տեքստով ևս չի կարող կիրառվել:

«300 հոդվածը կիրառելի չէ, 300.1 հոդվածը կիրառելի չէ, եթե հանկարծ որոշեն, ինչ-որ մեկի մտքով անցնի, թե կիրառելի է, իրար հետ կապ չունեն, հետևաբար էլի կիրառելի չէ»,-ասաց նա:

Փաստաբանն անդրադարձավ նաև անձեռնմխելիությանը և նշեց, որ նախագահի անձեռնմխելիության հետ կապված Սահմանադրության մեջ ունենք 140 հոդված: «Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, արտակարգ դրության հրամանագիր ստորագրելը աշխարհի ոչ մի երկրի ողջամիտ մարդ չի կարող ասել, թե իր լիազորություններից բխող գործողություն չէ»,-ասաց նա:

Պաշտպանը նաև խոսեց դատարանների նկատմամբ ճնշումների մասին` գաղտնալսումներ, դատարանների շրջափակում, հրապարակային ելույթներում ուղղակի մեղադրանքներ այն դատարաններին, որոնք համարձակվում են որոշումներ կայացնել, ինչպես նաև փաստաբանների նկատմամբ ճնշումներ, որոնց ընթացք չի տրվում: Ըստ նրա` այս ամենը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում դատական համակարգում:

«Սա նշանակում է, որ դատական իշխանության ներկայացուցիչները, առնվազն դրանց մի մասը, ուղղակի կախվածության մեջ են, այն մնացածի մի մասն էլ ինքնացենզուրայի է ենթարկվում, ասում է՝ գլուխս չդնեմ սրա տակ: Քանի դեռ այս խախտումները վերացված չեն, «Մարտի 1-ի» որևէ գործ նորմալ քննվել չի կարող»,-ասաց նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը