Երևանի Հանրապետության հրապարակում այս պահին շուրջ 500 մարդ է հավաքվել՝ պահանջելու վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներով տեղեկացնում է, որ մարդկանց թիվը գնալով շատանում է, սակայն «դավաճան իշխանությանը վռնդելու համար այդ թիվը դեռ շատ քիչ է»:
Նա կոչ արավ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, ովքեր մտահոգ են երկրի ու իրենց երեխաների ապագայի համար, միանան իրենց: «Եկեք հրապարակ, մենք չենք գնալու»,- կոչ արեց նա: