Արտակարգ դեպք Հայաստանում. մարդ են պայթեցրել. մանրամասներ

Արտակարգ դեպք Հայաստանում. մարդ են պայթեցրել. մանրամասներ

Իրադարձային Ipress 2021-03-09 18:42:00 2307
nm_UZdUQ.jpg

iPress.am SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ նռնակի պայթյունից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային  վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Ազիզյանի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։   Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մալիշկա գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մելիք Նազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալիշկա գյուղի 20-րդ փողոցի իր տան բակից։

Ահազանգով հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Նազարյանը ժամը 13։00-ի սահմաններում գյուղատնտսական աշխատանքներ կատարելու և վառելափայտ հավաքելու նպատակով տան բակում կայանած կցորդը փորձել է ամրացնել իրեն պատկանող ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենային, և այդ ժամանակ կցորդի ամրացման կետում մետաղական մալուխով ամրացված նռնակն ընկել և պայթել է։ Պայթյունի հետևանքով նա կրծքավանդակի և վերջույթների շրջանում  ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ։

Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցից մեկնել են վիրավորի բնակության վայր, որտեղ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են նռնակի օղակ, խողովակաորդ (շտուցեր), մետաղական բեկոր, կցորդիչի անիվից մետաղական բեկորներ, նռնակի ասեղիկ, պայթյունի օջախից 2 կգ հողի մակերևույթ, իսկ տան դիմաց՝ արնանման հետքեր։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը