ՖՈՏՈ.հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

ՖՈՏՈ.հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

Իրադարձային Ipress 2020-05-05 20:58:00 5274
xxxx_igtDd.jpg

armeniasputnik.am-ը գրում է. Երևանի ծայրամաս։ Կանաչ բակ։ Ինը հարկանի շենքի վերջին հարկի պատշգամբում լվացք է փռված, քամին օրորում է մանկական հագուստը։ Խաղաղ է ու լուռ, դժվարությամբ ես պատկերացնում, որ ընդամենը մի քանի ժամ առաջ՝ լուսադեմին, այդ բնակարանում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական վարկածի՝ 40 տարեկան Կարեն Մելիքյանը պատուհանից նետել է իր երկու երեխաներին, հետո էլ ինքն է նետվել։

Նկատում ենք ոստիկանության աշխատակիցներին և որոշում ենք շրջանցել շենքը, որպեսզի ավելի հարմար դիրքից լուսանկարենք բակը։ Հայտնվում ենք շենքի հետևի հատվածում, որտեղ շագանակագույն ջրափոսեր կան։ Զգուշորեն մի քանի քայլ ենք անում, որպեսզի պատահաբար չընկնենք ջրի մեջ, և մի քանի վայրկյան անց հասկանում ենք, որ հենց դեպքի վայրում ենք, որովհետև ջրափոսում արյան հետքեր ենք նկատում։ Առաջին պահին սարսափում ենք, ուզում ենք փախչել այդտեղից, բայց հետո հավաքում ենք մեզ և մոտենում շենքին։

Մուտքի մոտ տղամարդ է նստած։ Նա ցնցված է և լրագրողներին մանրամասներ է պատմում Մելիքյանների ընտանիքի մասին։ Ասում է, որ ընտանիքի հանգուցյալ հորն արդեն 20 տարի է ճանաչում, իսկ վերջին 1,5 տարում, ինչ նա վերադարձել էր Ռուսաստանից, ընկերացել էին։ Մելիքյանների ընտանիքում կարծես թե ամեն ինչ կարգին էր, տղամարդը վերջերս հաշտվել էր կնոջ հետ։ Կարենը որդու՝ Լեոյի և դստեր՝ Մանանի հետ խանութ էր գնում, շենքի բակի մանկական հրապարակում երեխաներին ճոճանակ էր նստեցնում։

«Լավ հայր էր։ Շատ էր սիրում էրեխեքին։ Չեմ պատկերացնում՝ ինչն է եղել այդ քայլի պատճառը։ Երևի պահի տակ է եղել, րոպեական է տեղի ունեցել»,-ասում է տղամարդը։
Մտնում ենք շենք։ Որոշում ենք ոտքով բարձրանալ, որպեսզի զրուցենք հարևանների հետ։ Շենքում քար լռություն է, և հեշտությամբ կարելի է հասկանալ, թե որ բնակարանում են քննչական գործողություններ ընթանում։ Որոշ հարևաններ համաձայնում են խոսել, պատմում են, որ Կարենը լռակյաց ու հանգիստ մարդ էր, ոչ մեկի հետ չէր վիճում և միշտ բարևում էր։

Երեխաները լավն էին, բայց սովորաբար կա՛մ երկուսով էին խաղում, կա՛մ հոր հետ, հարևանների երեխաների հետ գրեթե չէին շփվում։ Հարևանուհիներից ոչ մեկը չի հիշում ընտանիքի մորը, անգամ նրա անունը չգիտեն, ասում են, որ մի երկու անգամ տեսել են, բայց չեն շփվել, ասում են` կինը չէր սիրում տնից դուրս գալ։

«Այդ բնակարանից երբեք կռվի կամ վեճի ձայներ չեն լսվել։ Կարենը չէր ծխում, իսկ խմելու կամ թմրանյութի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասում է հարևանուհիներից մեկը։

Մյուս հարևանն էլ պատմում է, որ ողբերգության գիշերը նույնպես որևէ ձայն կամ ճիչ չի լսել, միայն առավոտյան ժամը 4-5-ի մոտակայքում խուլ դմփոց է լսվել, բայց չեն հասկացել, թե ինչ ձայն կարող է լինել։ Եվ արդեն վաղ առավոտյան` ժամը 7։30-8-ին, ձայներ են լսել ներքևից։ Տղամարդը դուրս է նայել պատուհանից ու սարսափել։

«Բակում ընկած էր Լեոյի մարմինը, նա ամուր գրկել էր արջուկին, իսկ մի փոքր հեռու հոր դին էր՝ շորտով ու մայկայով, Մանանը նրան շատ մոտ էր ընկած։ Գիշերանոցով էր։ Երևի գրկել է աղջկան, ու միասին են նետվել։ Սարսափելի տեսարան էր։ Դժվար թե կարողանամ մոռանալ»,-ասաց հարևանը։

Մենք մոտենում ենք Մելիքյանների բնակարանին։ Արդեն կարողացել ենք պարզել, որ հանգուցյալի կինն ու մայրը ներսում են։ Աստիճանավանդակում բազմաթիվ ոստիկաններ կան, բայց շատ լուռ է, և փսփսոց է լսվում․ «Դիակները վաղ առավոտյան են գտել, մի կին աշխատանքի գնալիս է տեսել»։ Չի հասկացվում` ով է սա ասում։

Մենք աստիճանավանդակը լուսանկարելու թույլտվություն ենք խնդրում, ոստիկանը խեղդված ձայնով ասում է․ «Նկարեք, բայց վստահ չեմ, որ էրեխեքի հեծանիվներն են»։ Մարմնովս դող է անցնում, սարսափի երկրորդ ալիքն եմ զգում։

«Մի քանի օր առաջ ասել էր, որ իր էրեխեքին ոչ մեկին չի տա ու իր հետ է տանելու։ Երբ հարցրել էին, թե էլի Ռուսաստան գնալու միտք ունի՞, ասել էր` չէ, ուրիշ տեղ եմ գնալու»,- արդեն բակում պատմում է մյուս հարևանը։

Ողբերգության վայրում մարդիկ են հավաքվում։ Նրանց մեջ աչքի է ընկնում մի ճաղատ տղամարդ` մռայլ ու շատ գունատ։ Ժամանակ առ ժամանակ նա հեռանում է մարդկանցից, նայում երկնքին, հոգոց է հանում և վերադառնում հավաքվածների մոտ։

Տղամարդիկ լրագրողներին խնդրում են չմոտենալ նրան։ Հանգուցյալի եղբայրն է։ Լրագրողներից մեկն այնուամենայնիվ մոտենում է, տղամարդը նայում է նրան և ցածրաձայն ասում․ «Խնդրում եմ, մեզ հանգիստ թողեք»։

Քիչ ավելի ուշ գալիս է երեխաների մորական տատը, նա հեկեկում է և հազիվ շարժվում։ Կնոջը մի տղամարդ է ուղեկցում, որը նույնպես արտասվում է։ Մոտենում են հանգուցյալի եղբորը, գրկախառնվում։ Բոլորը հեկեկում են, հոգեցունց տեսարան է։ Երեքով շքամուտք են մտնում։

Մի պահ լռություն է տիրում, բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպես և ինչու է նման բան տեղի ունեցել։ Սաստիկ քամի է բարձրանում։ Թվում է՝ ուր-որ է կպոկվեն բոլոր ծառերը, տանիքի թիթեղներն ու ավտոտնակների բաց դռները։ Ակամա վերև եմ նայում․ պատշգամբում օրորվում է մանկական հագուստը․․․

ՖՈՏՈ. Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

 

ՖՈՏՈ. Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասներըՖՈՏՈ. Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»