Նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2021-01-13 20:55:00 1986
mnp_T3acB.jpg

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ավետիսյանի կողմից ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունվարի 12-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:

 Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով Երևանի բնակիչ, 65-ամյա Վարդան Մարտիրոսյան էր, իսկ Mercedes-ը , որը բախվել է իր առջևով ընթացող «Երազ»-ի հետնամասին, ինչն էլ դարձել է «Երազ»-ի կողաշրջվելու պատճառ, վարել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 22-ամյա Պարգև Բաղդասարյանը, ով ավտովթարից հետո որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հունվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել էին Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել էր, վարորդն էլ տեղում մահացել էր։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Ստեփան Սուքիասյանի և Նարեկ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը