Մանրամասներ՝ Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից

Մանրամասներ՝ Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից

Իրադարձային Ipress 2021-05-17 00:31:00 1308
manramasner-syuniqum-rus-adrbe_Uj8km.jpg

«Հրապարակ»-ը գրում է. «Քիչ առաջ մեզ բացառիկ մանրամասներ հայտնի դարձան Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից և կայացված պայմանավորվածությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ադրբեջանցիները մնալու են ՀՀ տարածքում` մոտ 2 կիլոմետրի չափով, սահմանից ներս, այդ հատվածում ադրբեջանցիներն ու հայերը ունենալու են 4-ական դիրք:

Դիրքերում ռազմական ծառայությունն իրականացնելու են կանոնավոր բանակի ծառայողները, ովքեր զինված են լինելու միայն թեթև հրաձգային զենքերով: Մեր աղբյուրն ասաց, որ այս բանակցությունները վարել են բացառապես ռուսները՝ Մուրադովի գլխավորությամբ, բանակցություններն անցել են շատ ծանր, ադրբեջանցիներն ավելին են պահանջել, սակայն ռուսները բավականին կտրուկ մերժել են և հստակ հասկացրել որ այսքանն արդեն իսկ մեծ զիջում է»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակելով Սև լիճը: Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս որևէ մանրամասներ չկան: Բանակցություններն, ի դեպ 2 օրից նորից շարունակվելու են, թերևս այս անգամ խոսքը գնալու է Վարդենիսի առաջխաղացման մասին: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը