Մանրամասներ .Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Մանրամասներ .Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Իրադարձային Ipress 2021-12-12 20:19:00 537
Հետևեք մեզ՝ Telegram-ում
sona-shahgeldyan_UY3eZ.png

Ժամեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Շահգելդյանի նկատմամբ հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի ձեռնարկատիրությունը):  

«Հայկական ժամանակ»-ին ՀՀ ոստիկանությունից ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով տեղեկությունը՝ հայտնեցին հետախուզումը նախաքննական մարմինն է հայտարարում՝ հորդորելով դիմել ՊԵԿ:   ՀՀ պետական եկամուտների կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ տեղեկություններ չեն կարող տրամադրել, քանի որ դրանք նախաքաննական գաղտնիք են համարվում:

  «Ձեր կողմից պահանջված տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք, որոնք ենթակա չեն տրամադրման»,- մասնավորապես նշեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  

Ինչպես արդեն հայտնել ենք, շրջանառվող լուրերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև երգչուհին՝ ըստ էության նույնպես չհերքելով դրանք: Նա գրել է, որ ինչ ասես անում են շատերը, չեն հետախուզում: «Մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել: Աստծուց վախեցեք»,- գրել է Սոնա Շահգելդյանը և հավելել, որ չգիտեն ինչ անել, հիմա էլ ընկել են իր հետևից:

Поделиться
Класс
Send