ՌԴ ոստիկանությունը բացահայտել է բեռնախցիկից ընկած հայի սպանության մանրամասները Video

ՌԴ ոստիկանությունը բացահայտել է բեռնախցիկից ընկած հայի սպանության մանրամասները Video

Իրադարձային Ipress 2021-11-21 23:06:00 1488
rd-hay_dZkWX.jpg

Լենինգրադի մարզում ոստիկանության աշխատակիցները բացահայտել են 50-ամյա տղամարդու սպանությունը, որի մարմինը ավտոմեքենայի բեռնախցիկից դուրս է ընկել Վսեվոլոժսկի շրջանում տեղի ունեցած վթարի ժամանակ: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Ոստիկանության շրջանային վարչությունում հայտնել են, որ կիրակի ժամը 04:00-ի սահմաններում Ա-121 ավտոճանապարհի 24-րդ կմ-ում հայտնաբերվել է Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի վարորդը սայթաքուն ճանապարհին չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է արգելապատնեշին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու դի։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նա տրանսպորտային միջոցի վարորդն է, որը մահացել է վթարի հետևանքով։

Սակայն ավելի ուշ պարզվել է, որ անհայտ անձը վթարի պահին արդեն մահացած է եղել և գտնվել է բեռնախցիկում: Նախնական վարկածի համաձայն՝ հավանական մարդասպանները ցանկացել են ազատվել տղամարդու դիակից, սակայն վթարի են ենթարկվել, իսկ հետո դիմել են փախուստի:

Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը սպանվել է երկու հարբած երիտասարդների հետ կոնֆլիկտի պատճառով, որոնք նրան դանակի մահացու հարվածներ են հասցրել։ Չարագործները կանչել են ծանոթին, որն էլ օգնել է նրանց մարմինը ավտոմեքենայով դուրս բերել։

Դեպքի առթիվ Լենինգրադում երեք տղամարդ է ձերբակալվել։ Սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է։ Քրեական գործ է հարուցվել;

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը