Նոր մանրամասներ Ջրվեժում հնչած կրակոցներից

Նոր մանրամասներ Ջրվեժում հնչած կրակոցներից

Իրադարձային Ipress 2020-04-18 19:59:00 1170
ck_24lSm.jpg

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են ապրիլի 14-ին Ջրվեժ թաղամասում տեղի ունեցած կրակոցների հանգամանքները:

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Ջրվեժ թաղամասի թիվ 187 դպրոցի հարակից տարածքում և նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով Նոր-Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Մայակ թաղամասի բնակիչներ, 40-ամյա Էդգար Գ.-ին, 25-ամյա Ջիվան Մ.-ին, 28-ամյա Հայկ Մ.-ին, 55-ամյա Երեմ Մ.-ին և 29-ամյա Պետրոս Մ.-ին,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արդեն տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, նշված վայրում վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ժամանակ Էդգար Գ.-ի ընկեր, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գառնիկ Ն.-ն իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել: Էդգար Գ.-ն, Ջիվան Մ.-ն, Հայկ Մ.-ին, Երեմ Մ.-ին և Պետրոս Մ.-ն բաց են թողնվել:

Ոստիկանությունը ձեռնարկոմ է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Մ.-ին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով, բերման ենթարկվածներից Ջիվան և Հայկ Մ.-երը եղբայրներ են, իսկ Երեմ Մ.-ն՝ վերջիններիս հայրն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել էի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը