Գավառի զինված միջադեպը սկսվել է գիշերային ակումբի լվացարանում թքելուց.մանրամասներ

Գավառի զինված միջադեպը սկսվել է գիշերային ակումբի լվացարանում թքելուց.մանրամասներ

Իրադարձային Ipress 2020-05-01 21:42:00 5685
ff_sGUrD.jpg

Aravot.am-ը գրում է.

Նորատուսցիների ու գավառցիների միջեւ տեղի ունեցած զինված միջադեպը հին պատմություն ունի: Գավառի ավագանու անդամը (չցանկացավ, որ հրապարակման մեջ մնա անունը. խմբ.) Aravot.am-ին պատմեց, Գավառում շրջանառվող լուրերի համաձայն, որ դեռ ամիսներ առաջ՝ Գավառի գիշերային ակումբում անչափահաս տղաները ակումբի լվացարանում թքելու թեմայով վիճաբանություն են ունեցել, խառնվել են նրանց ծնողներն ու հարազատները, վեճը ամիսներով շարունակվել է.

«Մի քանի ամսվա պատմություն է, անընդհատ այդ գործընթացը գնացել է, անընդհատ դեպքեր են եղել, մինչեւ եկել, հասել է այս գագաթնակետին»: Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե միջադեպի ժամանակ սպանված «Նորատուսի արջի» եղբայրը մտել է Գավառի հիվանդանոց ու դուրս եկել արյունոտ բերանով՝ հայտնելով, որ խմել է իր եղբորը սպանողի արյունը. «Հո կինո չէ, վամպիր չէ: Չափից շատ հիմարություններ գրվեցին: Նման բան ո՞նց կարող է լինել»:

Նա վստահեցրեց, որ Գավառի բ/կ-ում էլ ոչ թե միջադեպի մասնակիցներից երկուսի պարանոցն են կտրել, այլ եղել է դանակահարություն, ընդ որում լրատվամիջոցները նշում էին, որ հիվանդանոցում երկու եղբոր պարանոց են կտրել, բայց ավագանու անդամն ասաց՝ երկու եղբայր չեն եղել. «Պարանոցները, որ կտրեին՝ մի քիչ ֆանտազիա կլիներ էլի, ոնց կենդանի կմնային: Պարանոց չեն կտրել, դանակահարություն է եղել, բայց նրանք եղբայրներ չեն եղել»:

Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ որ հիվանդանոց ներխուժածները երկու հոգու պարանոց կտրել են. «Մեկինը պարանոցի հատվածում կտրած վերք է եղել, բայց կենսական օրգաններ՝ անոթներ եւ այլն չեն վնասվել, մյուսինը՝ ծակած վերք էր, կյանքին վտանգ չսպառնացող»:

Լրատվամիջոցները գրել էին, որ միջադեպի մասնակից երկու հոգին Գավառի հիվանդանոց էին տեղափոխվել դեպքից փախուստի ժամանակ վթարի ենթարկվելու հետեւանքով, պարոն Կարապետյանը հերքեց այս տեղեկությունը. «Վթար չի եղել, հրազենային վիրավորումով են եկել: Այս պահի դրությամբ, մեզ մոտ միջադեպի մասնակից չկա, բոլորին ուղարկել ենք Երեւան: Մեկին վիրահատել ենք, մնացածին էլ առանց վիրահատելու ենք ուղարկել: Մեզ մոտ, ի սկզբանե, տեղափոխվել էր դեպքի մասնակից չորս հոգի»: Ըստ նրա՝ պարանոցի հատվածում վերք ստացած միջադեպի մասնակիցներից մեկը իրենց մոտ էր տեղափոխվել հրազենային վիրավորումով: Իրենց մոտ էին տեղափոխվել նաեւ միջադեպի ժամանակ սպանված Գավառից քննիչը եւ «Նորատուսցի արջ» անունով հայտնի երիտասարդը: Իսկ թե նրանք ինչ վիրավորումներ էին ստացել, պարոն Կարապետյանն ասաց՝ չի կարող ասել:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն