Մանրամասներ Լևոն-Տեր Պետրոսյանի եղբոր տղայի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից

Մանրամասներ Լևոն-Տեր Պետրոսյանի եղբոր տղայի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից

Իրավունք Ipress 2021-06-11 19:14:00 282
mmmppp_eCuMF.jpg

Ոստիկանության  Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով:

Ժամը 22:20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «ձախ ծղիկոսկրի դիֆիզի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Որոշ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գլխի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության  Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ  առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Մելիք Մելոյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Մելոյանը: Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, այնուհետև  տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, որ Նոր Արեշի 50 –րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մելոյանը,  նրա որդին՝ Մ. Մելոյանը  Նոր Արեշ թաղամասի բնակիչներ 21-ամյա Արամ Տեր-Պետրոսյանն ու նրա հայրը՝ Նոր Արեշի բնակիչ, 44-ամյա  Տիգրան Տեր-Պետրոսյանը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել  միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:

Աղբյուրի  տեղեկություններով՝ նշված անձանցից կատարվածի մասին  արդեն ընդնունվել են հաղորդումներ, որից հետո բաց են թողնվել: Հետաքննիչի որոշամամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննութուն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Մելոյանը աշխատում է «Տրանսկոնտակտ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Տ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի որդին է: 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը