Մանրամասներ Հայաստանում տեղի ունեցած դաժան սպանությունից. ՖՈՏՈ

Մանրամասներ Հայաստանում տեղի ունեցած դաժան սպանությունից. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2021-06-14 19:02:00 546
nkop_u280E.jpg

iPress.am- Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը հունիսի 11-ին միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Պ-ի նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նա կասկածվում է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Գոռ Շահբազյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և կայացրել է որոշում՝ Նարեկ Պ-ի նկատմամբ, այն է՝ վերջինս որպես հետախուզվող, որոնվում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։

Նա կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վահագն Մ-ին սպանելու մեջ։ Վահագն Մ-ն 2020 թվականի նոյեմբերի 2-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։ 

 Աղբյուրի տեղեկություններով՝ նա զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ և վերջերս էր արտասահմանից վերադարձել Հայաստան, իսկ կասկածյալ Նարեկ Պ-ն զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ։

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները այդ սպանությունը բացահայտելու ուղղությամբ կատարել են նախ որոնողական, ապա՝ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվել էր սպանվածի դին, իսկ այնուհետև պարզվել է սպանության մեջ կասկածյալի ինքնությունը։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նարեկ Պ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք,  ապրիլի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։

Աղբյուրի  հետ զրույցում ահազանգողներն ասել էին. «2 ժամից ավելի սպասել ենք, որպեսզի ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժնի քննիչները բարեհաճեն։

Զանգահարում, ասում ենք՝ կասկածելի դեպք է տեղի ունեցել, օպերատիվորեն ժամանելու փոխարեն նամազ են անում։ Ստիպված վարչական շրջանի ղեկավար Սերոբ Միքայելյանն է ահազանգել, որ նոր 1 ժամ հետո ոստիկաններն ու քննիչները բարեհաճել են ժամանել։ Որոշ ժամանակ անց ժամանել են նաև ոստիկանության ղեկավար կազմից»։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել էր մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում։ 

Սպանության մեջ կասկածվող 25-ամյա Նարեկ Պ-ն է. 

 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել