Մանրամասներ Ծաղկաձորում՝ խաղատան մոտ, տեղի ունեցած կրակոցների դեպքից

Մանրամասներ Ծաղկաձորում՝ խաղատան մոտ, տեղի ունեցած կրակոցների դեպքից

Իրադարձային Ipress 2021-04-05 19:11:00 1152
nrt_IEVlJ.png

Tert.am-ի տեղեկություններով՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը և քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, նույն ինքը՝ «Չաղ Ռուստամը», երեկ Ծաղկաձորում միջադեպ են հրահրել: Ըստ ականատեսի՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչել, որոնք արձակել են Հայկ Սարգսյանն ու նրա ընկերը:

Հարցին, թե ինչի՞ն է հաջորդել կրակոցը, ականատեսը հայտնեց, որ որևէ արտառոց միջադեպ կամ իրադարձություն կրակոցներից առաջ իր ուշադրությունը չի գրավել. «Տպավորություն էր, որ կրակեցին ու վերջ, պատասխան կրակոց էլ չի հնչել, չեմ լսել»:

Թե ո՞ւմ ուղղությամբ են կրակոցներ արձակել, ում է պատկանել վնասված մեքենան, ականատեսն ասաց, որ իրեն հայտնի չէ, չի ճանաչել:

Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև պատգամավոր Հայկ Սարգսյանից, որ տեղեկություն կա, որ կրակոցներ են արձակել ինքն ու իր ընկեր Ռուստամ Ստեփանյանը։ Հայկ Սարգսյանը Ռուստամ Ստեփանյանին չանդրադարձավ, սակայն ասաց, որ ամեն ինչ կապում են իր անվան հետ. «Ես Ծաղկաձորում մի քանի ամիս առաջ եմ եղել, երեկ էլ ամբողջ օրը տնից դուրս չեմ եկել»:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղից է և մարտի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հենց իր կազմակերպմամբ էին Ձիթհանքովի բնակիչները պաստառ պահել Նիկոլ Փաշինյանի թիկունքում:

Ռուստամ Ստեփանյանը 33 տարեկան է, 2016-ին ՌԴ իրավապահ մարմինների կողմից գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրված եղել անձի առևանգման և սպանության հատկանիշներով: Թե ինչ ընթացք է ստացել ՌԴ-ում քրեական գործը, այս պահին որևէ կարգավիճակ ունի, թե ոչ Ռուստամ Ստեփանյանը, հայտնի չէ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը