Նոր մանրամասներ Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մանրամասներ Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրավունք Ipress 2021-03-17 19:02:00 624
mlpp_1R825.jpg

 Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետի (սպանություն,  2 կամ ավել անձանց սպանության փորձ)  հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվելու են մի շարք փորձաքննություններ՝  այդ թվում՝ դատահոգեբուժական: 

Սպանության և սպանության փորձի կասկածանքով ձերբակալված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Թամոյանը ենթարկվելու է դատահոգեբուժական փորձաքննության՝ պարզելու համար, թե հանցագործությունը կատարելու ժամանակ ինչ վիճակում է նա եղել,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ա ղբյուրը հայտնում է, որ  սպանությունից առաջ Հ. Թամոյանի եղբայրը ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել, երբ սպանվածը իր ավտոմեքենայով  նրա եղբորն ու հորը՝ Արտուշ Թամոյանին  տեղափոխում էր  Երևան, քանի որ եղբայրը, ով վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել, պետք է  պրոթեզավորման նպատակով լիներ հիվանդանոցում և չարաբաստիկ ավտովթարից հետո  հայրը ՝ Ա. Թամոյանը նույնպես  տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն փետրվարի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հայրը մահանում է  ու Հ. Թամոյանը, հավանաբար, լինելով հոգական ծանր ապրումների մեջ, եղբոր և հոր մահվան մեջ կասկածել է տաքսու ավտոմեքենայի վարորդին ու արդեն սպանության օրը նա կատարել է այդ արարքը:

Աղբյուրի   տեղեկություններով՝ հայրը  նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, կոչումով՝ փոխգնդապետ էր և Գյումրիում՝   թե նա, թե նրա ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում աշխատող եղբայրը՝ ճանաչված  էին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։

 Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։

Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կայի դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Ա. Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն, 2 կամ ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով։  

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը; Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վայրից ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվվել էին հիվանդանոց:

Նրանք են՝ սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ տղան՝  28-ամյա Արմեն Տոնոյանը, իսկ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում էր Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն էր, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։ 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն