Մահվան ելքով վրաերթ. հետիոտնը տեղում մահացել է. ՖՈՏՈ

Մահվան ելքով վրաերթ. հետիոտնը տեղում մահացել է. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-09-22 15:39:00 4821
vraert_GWMEi.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1\-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչ Գարիկ Բղդոյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Մհերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը