Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Իրադարձային Ipress 2021-02-15 19:04:00 891
mii_EKNGv.jpg

Երեկ՝  փետրվարի 14-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 31-ամյա Խաչիկ Միքայելյանը և հայտնել, որ  ժամեր առաջ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին՝ Ջրառատ թաղամասում,  վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո հեռացել է դեպքի վայրից:

 Opel մակնիշի ավտոմեքենան, տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից էլ  Խ. Միքայելյանը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչություն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Փետրվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:25-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց էր մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի, բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Հրազդան Միկրոշրջան թաղամասի բնակիչ 28-ամյա Թելման Մուրադյանն էր, ով նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի 505 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը