Մահվան ելքով վրաերթ. Հետիոտնը մահացել է. ՖՈՏՈ

Մահվան ելքով վրաերթ. Հետիոտնը մահացել է. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2021-02-15 22:22:00 1578
Հետևեք մեզ՝ Telegram-ում
jq_1Lq6N.jpg

Այսօր՝ փետրվարի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաշակունյաց պողոտայում՝ ժողովրդին  հայտնի «Լյոտնի ուչիլիշչայի»  դիմաց, վրաերթի  է ենթարկել    հետիոտնային ճանապարհով անցնող հետիոտնին:

Վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել է:  Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների թիվ  65 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում է նաև  ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:  

Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:   Վրաերթի  վայրի հարևանությամբ բնակվողները իրենց զայրույթն էին հայտնում, ասելով. «Ինչքան պետք է  էս մահաբեր անուն ստացած ճանապարհին որոշ վայ վարորդների լկտի քշելու հետևանքով զոհեր ունենանք:

Հետիոտնը պարտաճանաչորեն՝ հետիոտի համար նախատեսված  վայրով անցնում է, իսկ ինչ-որ մի՝ ուղեղը սպրիչով հանած վարորդ հետիոտնի վրով անցնում է: Բազմիցս դիմել ենք ճանապարհային  ոստիկանություն, որպեսզի էս հատվածում տեղադրեն արհեստական անհարթություն և արագաչափ: Ամեն նման ողբերգական դեպքից հետո պատկան մարմիններից գալիս են, խոստանում են, որ խնդիրը կլուծեն, բայց մեկ օր անց մոռանում են իրենց խոստումը:

Հիմա արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք, որպեսզի այստեղ տեղադրեն և՛ արհեստական անհարթություն, և՛ արագաչափ՝ եթե այդ պետական մարմինների պատասխանատուների համար մարդկային կյանքը արժեք ունի: Բավական է, համբերության բաժակը լցվել է:

Հիմա, եթե ճանապարհը փակենք,  կասեք՝ փակեցիք, բայց չենք դիմում այդ քայլին, այս անգամ հավատալով, որ գոնե այդ արհեստական անհարթություններն ու արագաչափը կտեղադրեն,  ինչն էլ կնվազեցնի որոշ  վայ վարորդների՝ ավտոմեքենան լկտի  վարելու խասյաթը»: 

Նշված փողոցում արհեստական անհարթություն և արագաչափ դնելու թույլտվությունը պետք է տա Երևանի քաղաքապետարանը, սակայն նրանք, չգիտես ինչու, տարիներ շարունակ անպատասխան են թողնում բնակիչների խնդրանքը:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի  դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: 

Պատկան մարմինների քար անտարբերության հետևանքով հերթական մահվան ելքով վրաերթն է տեղի ունեցել Երևանում. բնակիչները փողոցն արդեն անվանում են «դժոխքի դարպաս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37815

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի