Մահակով նախ հարվածել է ներկաներից մեկին, ապա կրակել է մարդկանց վրա․ ինչ է կատարվել Ամիրյան փողոցում

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահակով նախ հարվածել է ներկաներից մեկին, ապա կրակել է մարդկանց վրա․ ինչ է կատարվել Ամիրյան փողոցում

Իրադարձային Ipress 2022-04-04 16:04:00 2376
krakoc-amiryanum_TNIlE.png

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 15:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 1987թ. և 1979թ. ծնված բնակիչներ՝ հրազենային վնասվածքներով:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել են վերջիններիս վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:

Ստացված տվյալների համաձայն՝ նշված օրը Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում, ժամը 14:00-ի սահմաններում, ավտոտնակի դիմաց ավտոմեքենա կայանելու կապակցությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել նշված վայրում հավաքվածների և ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդու միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած մահակով նախ հարվածել է ներկաներից մեկին՝ ձախ ձեռքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք, ապա նույն մահակով դիտավորությամբ վնասել է նաև հիշյալ ավտոտնակի դիմաց կայանված Ինֆինիտի մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, հիշյալ տղամարդը երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող, դեռևս չպարզված հրազենից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ՝ երկու անձի պատճառելով հրազենային վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններիս հաջողվել է դիմել փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գորոծողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ և գնդակներ, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նույն օրը առերևույթ հանցագործություն կատարած անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակն առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը