Մահացել է Հրանտ Թովմասյանը

Մահացել է Հրանտ Թովմասյանը

Իրադարձային Ipress 2022-03-31 15:20:00 15189
mah-hivandanoc_DMOiQ.jpg

Մարտի 28-ին կյանքից 92 տարեկան հասակում հեռացել է պրոֆ․ Հրանտ Թովմասյանը, ով Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկն էր։

Հրանտ Թովմասյանի բազմաթիվ գիտական արդյունքները, ինչպես նաև վարչական, մանկավարժական, խմբագրական և կազմակերպչական գործունեությունը դժվար է գերագնահատել: Նրա անվան հետ է կապված ռադիոաստղագիտության ոլորտում հայ աստղագիտության նվաճումների զգալի մասը, իսկ վերջին տարիներին նա կարևոր գիտական արդյունքներ է ստացել նաև աստղագիտության այլ բնագավառներում:

Հրանտ Մուշեղի Թովմասյանը ծնվել է 1929թ. հունիսի 3-ին Երևանում: 1948թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզմաթ. ֆակուլտետը, որն աստղաֆիզիկա մասնագիտությամբ ավարտել է 1953թ-ին: Այդ թվականից նրա կյանքն ու գործունեությունը կապված են եղել Բյուրականի աստղադիտարանի հետ: 1953-1956թթ. սովորել է ԲԱ կից ասպիրանտուրայում և 1958թ-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ «Ինտերֆերոմետրիկ ռադիոդիտակների զգայնության բարձրացումը» թեմայով (պրոֆ․ Ս. Ե. Խայկինի ղեկավարությամբ):

1968-1972թթ. եղել է ԲԱ գիտական քարտուղարը, 1969թ-ին պաշտպանել է դոկտորական թեզ «Գալակտիկաների և գալակտիկաների կույտերի ուսումնասիրություն օպտիկական և ռադիո եղանակներով» թեմայով, 1972-1992թթ. եղել է լաբորատորիայի վարիչ, 1979-1986թթ.` ԲԱ գիտական գծով փոխտնօրեն, 1986թ-ից` առաջատար գիտաշխատող և գիտական թեմատիկ խմբի ղեկավար: 1967-1992թթ. դասավանդել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում, 1986թ-ից եղել է պրոֆեսոր:

1992թ-ից մինչ մահը աշխատել է Մեքսիկայի Աստղաֆիզիկայի, oպտիկայի և էլեկտրոնիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա) որպես ամենաբարձր` «C» տիտղոսի հետազոտող: Տարբեր տարիներին աշխատել և հիմնականում ռադիո դիտումներ է իրականացրել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի և Հարավային Կորեայի աստղադիտարաններում: Նա ղեկավարել է բազմաթիվ թեզեր թե՛ Հայաստանում և թե՛ Մեքսիկայում: Հ. Թովմասյանի աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը, տիեզերական (արտամթնոլորտային) աստղագիտությանը, OB աստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, բռնկվող աստղերին: Հիմնական գիտական արդյունքներից կարելի է նշել գալակտիկաների կենտրոնական տիրույթների բյուրականյան դասակարգումը և նրանց ռադիոդիտումները, Մարգարյանի գալակտիկաների ռադիոդիտումները և ակտիվության տարբեր դասերի օբյեկտների մոտ ռադիոճառագայթման հզորության բացահայտումը, գալակտիկաների խմբերի և կույտերի, ինչպես նաև աստղակույտերի ռադիոճառագայթման ուսումնասիրությունը, բռնկվող աստղերի մոտ արագ բռնկումների հայտնաբերումը, տիեզերական գերմանուշակագույն աստղադիտակներով OB աստղասփյուռների ուսումնասիրությունը, Բյուրականի երկրորդ շրջահայության օբյեկտների սպեկտրային ուսումնասիրությունը, կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի ուսումնասիրությունը և այլն:

Հ. Թովմասյանը նաև զգալի ներդրում է ունեցել աստղագիտական գործիքաշինության մեջ: Նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ պատրաստվել են «Գլազար» (1987) և «Գլազար-2» (1990) տիեզերական աստղադիտարանները, «Աշոտ» (1988) տիեզերական աստղադիտարանի նախագիծը, «Աստրոն» տիեզերական աստղադիտարանի օֆսեթ ուղեկցող համակարգը (1984) և Երկխողովակ արագ լուսաչափը (1987): Թովմասյանը 1969-1991թթ. եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, 1969-1986թթ. «Աստղաֆիզիկա» հանդեսի, իսկ 1975-1996թթ. «Земля и Вселенная» համամիութենական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Նա եղել է ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների, Համամիութենական աստղագիտական-գեոդեզիական ընկերության (ВАГО, 1975-1983) խորհրդի, ԽՍՀՄ ԳԱ և կառավարության տիեզերական աստղագիտության միացյալ խորհրդի (1978-1991), ինչպես նաև մի շարք գիտական ընկերությունների անդամ:

Անդամակցել է նաև ՄԱՄ-ը (1967), ԵԱԸ-ին (1990) և ՀԱԸ-ին (2002): 1985թ-ին «Աստրոն» տիեզերական նախագծի համար արժանացել է Հայկ. ԽՍՀ պետական մրցանակի: Հ. Թովմասյանը 12 գրքերի, 175 գիտական հոդվածների և մի քանի տասնյակ գիտաժողովների նյութերում աշխատանքների հեղինակ է: Առավել կարևոր գրքերից են՝ «Աստղագիտություն:

Ձեռնարկ միջն. դպրոցի համար» (1970, 1971, 1973, հեղինակակիցներ` Մ. Ա. Առաքելյան, Ա. Տ. Քալլօղլյան, Լ. Վ. Միրզոյան), «Մոլեգին գալակտիկաներ» (1974), «Ռադիոաստղագիտություն» (1976), «Взрывающиеся миры» (1979), «Внегалактические источники радиоизлучения» (1986), «Ռադիոգալակտիկաներ» (1987): 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը