Ողբերգական ավտովթար. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Ողբերգական ավտովթար. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Իրադարձային Ipress 2021-03-19 22:53:00 663
bb_YvRmn.jpg

iPress.am-Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 18:20-ի սահմաններում ВАЗ 21012  մակնիշի ավտոմեքենան Շորժա–Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում,  դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Ճամբարակ» ԲԿ,այս մասին հայտում է Shamshyan.com-ը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 Ժամանել է նաև  ոստիկանության Ճամբարակյի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:

 Տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքներ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը