«Լույսը բացվեց, սաղիդ օդերով ենք հանելու. դուք ի՞նչ իրավունք ունեք մեր մեքենաները տանեք». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լույսը բացվեց, սաղիդ օդերով ենք հանելու. դուք ի՞նչ իրավունք ունեք մեր մեքենաները տանեք». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2021-05-11 19:19:00 63531
kkkn_rH_5R.jpg

 Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կեսգիշերն անց հեռախոսազանգերի մեծ մասը վերաբերվել է այն փաստին, որ քաղաքացիներն ահազանգել են և իրենց անհանգստությունն են հայտնել, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարածքում առանց համարանիշների սև և սպիտակ Mercedes մակնիշի ավտոմեքենաներով խանգարում են բնակիչների գիշերային անդորրը։

Օրվա պատասխանատու Գարիկ Հակոբյանը ռադիոկապով տեղեկությունը փոխանցում է Կենտրոնի տարածքում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանններին, ովքեր տևական ժամանակ անց նկատում են օրինախախտներին, ովքեր, տեսնելով ճանապարւհային ոստիկանների ավտոմեքենաները, դիմում են փախուստի՝ մտնելով Սայաթ-Նովա փողոցին հարակից շենքերի բակ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Կայքի  տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները, հետո՝ նրանց միացած ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբն ու Կարմիր բերետները հայտնաբերում են նշված ավտոմեքենաները և հատուկ ավտոքարշակի միջոցով դրանք տեղափոխում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենաները վարել են հանրությանը վաղուց արդեն իրենց հակաիրավական գործողություններով հայտնի, քրեական «ռազբորկաների» մեջ բազմաթիվ անգամ հայտնված, քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով անընդհատ ոստիկանության բաժիններում «հանգրվանած» «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակները՝ «Ճվճըվիկ Սաքուլիկն» ու «Ճվճըվիկ Սերժուլիկը», իսկ երբ ավտոմեքենաները ոստիկանները տեղափոխում էին «գաի պլաշչադկա», պատշգամբից փորձում էին ոստիկաններին ահաբեկել, թե՝ լույսը բացվեց, սաղիդ օդերով ենք հանելու. դուք ի՞նչ իրավունք ունեք մեր մեքենաները տանեք»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը