iPress.am- Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դուստրը՝ Գաբին, նշում է 16-ամյակը: Այդ առթիվ Լուիզան Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր հետ և գրառում արել:
«Նվիրական սիրո, համբերատար աշխատանքի և գիտելիքի ձգտման մեջ է կյանքի հաղթանակը: Աստված օրհնի ծնունդդ, իմ սեր, Գաբի»:
Դերասանուհին ներկայացրել է, թե ինչ անակնկալ է արել դստեր համար:



Հավելենք, որ սա Գաբիի առաջին ծնունդն է առանց հոր՝ հայտնի բժիշկ Գեորգի Կիմիչի և տատիկի՝ Ալլա Մուրադյանի մահից հետո: Նրանք երկուսն էլ մահացել էին կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդությունների հետևանքով:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ամուսնու մահից երկու շաբաթ անց Լուիզան կարողացել էր ուժ գտնել և բեմ բարձրանալ, չնայած՝ մայրն այդ նույն ժամանակահատվածում պայքարում էր կյանքի համար:
