Լրտեսության մեջ մեղադրվողներից մեկը պատերազմից հետո պարգեւատրվել է

Լրտեսության մեջ մեղադրվողներից մեկը պատերազմից հետո պարգեւատրվել է

Իրադարձային Ipress 2022-02-16 13:30:00 2127
lrtesutya-mej-mexadrvoxner_JIboD.jpg

Hraparak.am-ԱԱԾ-ն օրերս հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել են շուրջ 19 զինծառայողներ` պետական դավաճանության մեղադրանքով: Ըստ հաղորդագրության՝ նրանք գումարի դիմաց լրտեսությամբ են զբաղվել, ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հավաքագրվելով։ Վերջիններիս են տրամադրել իրենց զորամասերի թվակազմի, զինատեսակների, դասավորության մասին տեղեկություններ։ 

Մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզից է: Մենք պարզեցինք, որ այդ անձը կոչումով փոխգնդապետ է, Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի բնակիչ: Պեմզաշենի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ փոխգնդապետը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված և հայրենիք վերադարձած գերիներից մեկի հորեղբոր տղան է: Ինքը՝ փոխգնդապետը, նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, անգամ պարգևատրվել է Արիության մեդալով: Գյուղում բոլորն իմացել են այս մեղադրանքի մասին, քանի որ վերջերս ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Պեմզաշենում գտնվող նրա տանը: Չնայած նա երկար տարիներ՝ ընտանիքի հետ միասին, բնակվում է Վայոց ձորի սահմանամերձ գյուղերից մեկում: 

Մենք չենք նշում մեղադրյալի անուն-ազգանունը՝ ելնելով անմեղության կանխավարկածից։ Համոզված ենք, որ այս մեղադրանքի մանրազնին քննության ընթացքում կարող են բացահայտվել բազմաթիվ մանրամասներ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեղադրանքը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը