Լրագրողների խմբին ուղեկցող երիտասարդը զոհվել է. «Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին «help, help»»

Լրագրողների խմբին ուղեկցող երիտասարդը զոհվել է. «Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին «help, help»»

Բանակ Ipress 2020-10-01 17:32:00 5181
lragrog_dbWDC.png

Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։

«Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Յաղոբզադե Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։ 

Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են։

«Մեր շոկային դեմքերը ֆիքսեցինք ու հասկացանք, որ մեզ մոտ է գալիս, մեզ թվացել էր մի պահ, որ հեռվում է տեղի ունենում։ Մենք սկսեցինք վազել անկանոն, առանձին էինք վազում, հետո ես ձայներ լսեցի, գոռգոռոցներ։ Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին՝  help, help (օգնություն-հեղ։)»։ Պտտվեցի և տեսա, որ նրանք ընկած էին գետնին ու մեկի դեմքը ամբողջությամբ արյան մեջ էր»,– կատարվածը նկարագրեց Հերմինե Վիրաբյանը։

Արյունոտ դեմքով լրագրողը Ալան Կավանն է եղել, որին տեղափոխել են Ստեփանակարետի հիվանդանոց՝ վիրահատման։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ «Le Monde»-ի մյուս լրագրողը՝ Ռաֆայելը, ոտքի շրջանում է բեկորային վիրավորում  ստացել։ Նրան Մարտունի քաղաքի հիվանդանոցում են վիրահատում։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ Հերմինե Վիրաբյանը կրկին պայթյունի ձայներ է լսել։ Բայց քանի որ ճանապարհն անվտանգ չի եղել, և Ռաֆայելի առողջական  վիճակն էլ ծանր չի եղել, որոշել են նրան հենց Մարտունիում վիրահատել։

 

 

«Ալանը Ստեփանակերտում է, բայց տեղեկություններ չկան, ես սպասում եմ Ռաֆայելի վիրահատության ավարտին։ Մենք կապի մեջ ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ, իրենք հետաքրքրվում են, փորձում են ամեն ինչ անել, պատրաստ են օգնել, աջակցել»,- ասաց Հերմինե Վիրաբյանը։ Վնասվել է նաև լրագրողներին տեղափոխող մեքենան։ Վարորդը թեթև վնասվածք ունի որովայնի շրջանում։

«Հետք»–ին Ֆրանսիայի դեսպանատան մամուլի խոսնակն ասաց, որ կապի մեջ են Հայաստանի գործընկերների հետ և հայտարարությամբ հանդես կգան։

Լուսանկարում՝ Յաղոբզադե Ռաֆայել Շարլզը վիրահատության պահին

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն