Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները շարունակում են երկկողմանի փակ պահել Երևան-Սևան մայրուղին և հանդիպում պահանջել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Նրանք դեմ են համայնքների խոշորացմանը, չեն ցանկանում միանալ այլ գյուղի հետ։
«Գնել Սանոսյանը հիմի նախարար ա, ես իրա ցավը տանեմ, թող նախարար լինի, բայց ինքն ինչ խելքով ա մտածում։ Քնում հելնում են մի հարց դնում են, սեղանին աղ չդնեք, էս չանեք, էն չանեք, գյա կարող ա տանն էլ քնենք, ասեն՝ ինչի եք քնում»,-ասաց նա։
«Մենք Սևանին միացող չենք, մենք կգնանք կազախին կմիանանք, Կազախն ավելի մոտ է։ Ավելի լավ ա Բաքվին միանանք, քան՝ Սևանին»,-ասաց նա։
