Լապշինն այցելել է Արցախ

Լապշինն այցելել է Արցախ

Իրադարձային Ipress 2022-02-23 00:47:00 624
lapshin-arcaxum-e_5J8Dh.jpg

Ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ: Ֆեյսբուքյան իր էջում նա մի շարք լուսանկարներ է հրապարակել Արցախի տեսարժան վայրերից, պատմել Ամարասի, Տնջրի ծառի, Վանք գյուղի, Գանձասարի մասին:

Հայկական վերահսկողության տակ մնացած լեռան գագաթից նա նաև նկարել է Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքն ու գրել, որ երբ նայում է քաղաքը շրջապատող ժայռերին, պարզ է դառնում, որ այն հանձնել են խաղի կանոնների համաձայն:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Լապշինը ձերբակալվել և արտահանձնվել է Ադրբեջանի Հանրապետություն։ Ադրբեջանը նրան մեղադրում էր 2011 թվականին Արցախ այցելելու համար, ինչը այդ երկրում համարվում է հանցագործություն:

Բաքվի բանտում նրա հանդեպ մահափորձ է իրականացվել, սակայն միջազգային ճնշման ներքո 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին։ Ազատվելուց հետո Լապշինը իր բլոգում գրառում է կատարել «Հայեր, դիմացեք, ադրբեջանցիները ցանկանում են ձեզ մահացած տեսնել» թեմայով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը