Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել, զոհը 26 տարեկան երիտասարդ է

Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել, զոհը 26 տարեկան երիտասարդ է

Իրադարձային Ipress 2021-03-27 19:08:00 7632
nndd_yo9RM.jpg

iPress.amԳյումրիում սպանության դեպք է գրանցվել։ Այսօր` ժամը 15:30-ի սահմանում, Երևանյան խճուղու 135 ա շենքում սպանվել է նույն շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ, 1995 թվականին ծնված Գ. Դ.-ն:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սպանվածի թիկունքին ծակած-կտրած վնասվածք է եղել: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Դին հայտնաբերվել է 3-րդ և 2-րդ հարկերն իրար միացնող աստիճանավանդակի վրա:

«Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություն չկա»,-նշեց դատախազը:

Նրա խոսքով` ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` մարտի 3-ին Գյումրիում տաքսու վարորդի էին սպանել, դրանից առաջ դանակահարել էին շտապօգնության վարորդին:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը