Կրակոցներ`քննչական կոմիտեի հարևանությամբ.թաղային հեղինակություն է տեղափոխվել հիվանդանոց

Կրակոցներ`քննչական կոմիտեի հարևանությամբ.թաղային հեղինակություն է տեղափոխվել հիվանդանոց

Իրադարձային Ipress 2020-04-21 21:58:00 2346
si_9CKHx.jpg

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 21:00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ՝ «Սաֆի» գեղեցկության սրահի դիմաց, հնչել են կրակոցներ:

Ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Պարզվել է, որ մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վիրավորը թաղային հեղինակություն է»: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը