Կրակոցներ Չորաթանի գործարանի ուղղությամբ

Կրակոցներ Չորաթանի գործարանի ուղղությամբ

Բանակ Ipress 2020-07-14 12:15:00 1347
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ghj_wF82d.jpg

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հակառակորդի կողմից կրակոց է արձակվել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գործող ձեռնոցի արտադրամասի ուղղությամբ:

Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը:

«Գործարանի ուղղությամբ չորս կրակոց է արձակվել:

Փառք Աստծո, ոչ նյութական եւ ոչ էլ մարդկային վնաս չենք կրել: Ամեն ինչ կարգին է»,- հայտարարեց արտադրամասի տնօրենը:

Поделиться
Класс
Send