Կրակոցներ Արարատում. հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ

Կրակոցներ Արարատում. հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ

Իրադարձային Ipress 2021-05-18 19:36:00 672
mkkko_-X15t.jpg

iPress.am- Երեկ՝ մայիսի 17-ին,  կրակոցներ ե հնչել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հեմորակային տրավմատիկ շոկ 2-րդ և 3-րդ աստիճանի, աջ ոտքի միջին 3-րդի հրազենային բաց կոտրվածք, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Միշա Ա.-ն է:

Մինչ բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և նույն բաժնի հետաքննական բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Զ.-ն դեռևս չպարզված հանգամանքներում, դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Միշա Ա.-ի  ուղղությամբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  2 պարկուճ, 1 հատ պողպատե գնդակի միջուկ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, հիվանդանոցում էլ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը