Կրակոց՝ Երևանում. կասկածյալը «օրենքով գողի» քրոջ որդին է, վիրավորն անչափահաս է

Կրակոց՝ Երևանում. կասկածյալը «օրենքով գողի» քրոջ որդին է, վիրավորն անչափահաս է

Իրադարձային Ipress 2021-07-10 17:16:00 1158
krakocner_kh4OO.png

iPress.am- Հուլիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա, գրում է shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչը՝ 16-ամյա Լևոն Ա.-ն է։

Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը մինչև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվելը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ին, Լևոն Ա.-ն հրազենային վնասվածքները ստացել է Քանաքեռի գերեզմանոցում, և նշված արաքը կատարելու կասկածանքով Քանաքեռ-Զեյթոոնի ոստիկանները պարզում են կասկածյալի ինքնությունը։ Այնուհետև, ձեռնարկելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայանում Երևանի բնակիչը՝ 29-ամյա Քյարամ Ամոյանը։ 

Հայտնաբերվել է նաև երկփողանի ողորկափաղ հրացանը։ Ըստ նախնական տեղեկության՝ Ք. Ամոյանը հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունում հայտնի «14-ի կռուգ» կոչվող հատվածում իր ծանոթ Լևոն Ա.-ին հրացանը ցուցադրելու ժամանակ այն պայուսակից դուրս բերելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցի արդյունքում Լևոն Ա.-ն վնասվածք է ստացել։

Ըստ աղբյուրի՝ Ք. Ամոյանը «օրենքով գող» Եղդի Ճակոյի քրոջ որդին է։ 

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատաձգաբանական։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը