Կրակոցներ՝ Երևանում. ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրակոցներ՝ Երևանում. ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2021-11-12 21:48:00 744
krakocner_WL9r-.jpg

Այսօր` նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արսիտակեսյանը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ բաժնի պետ Հ. Արիստակեսյանի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Ի. Մեսրոպյանի գլխավորությամբ, իրացնելով ստացվաօ օպերատիվ տվյալները, այնուհետև ձեռնարկելով օպերատիվ-հետխուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 00։20-ի սահմաններոմ նշված սրահում Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Մեխակ Ս-ն, 26-ամյա Գևորգ Ա-ն, ոմն Արթուրը ու ոմն Ալբերտը վիճաբանել են Մոլդովական փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Արտակ Ս-ի, 25-ամյա Գեղամ Վ-ի, 27-ամյա Վարազդատ Մ-ի, Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արման Պ-ի հետ, ինչի ժամանակ էլ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։  Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատանիշներով հարուցվել է քրեական գործ։

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայ ստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, դեռևս ինքնությունները չպարզված անձանց ամբողջական տվյալները և նրանց ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 4 հոգի բերման են ենթարկվել, իսկ հետո բաց են թողնվել։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը