Զինվորը ազդանշանային ատրճանակը կատակով պահել է ծառայակցի դեմքին ու կրակել. Վերջինս կորցրել է աչքը

Զինվորը ազդանշանային ատրճանակը կատակով պահել է ծառայակցի դեմքին ու կրակել. Վերջինս կորցրել է աչքը

Իրադարձային Ipress 2020-08-09 22:51:00 3150
zinvorr_UO6qC.jpg

«Առաջին լրատվական»-ը գրում է.   Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մերուժան Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ:

1999 թվականին ծնված Մերուժան Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայության մեջ, կոչումով՝ շարքային, 2018 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակված լինելով մարտական հերթապահության՝ մարտական դիրքում որպես դիտորդ, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում ինքնակամ գնացել է հարևան մարտական դիրքի կացարան, որտեղ զինաբուրգի մոտ կախված պատյանից վերցրել է դիրքի ավագին ամրակցված ազդանշանային ատրճանակը:

Մերուժան Ս.-ն, ըստ մեղադրանքի, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ մասնավորապես, առանց ստուգելու զենքի՝ լիցքավորված լինելու հանգամանքը, չունենալով այդ զենքի կիրառման թույլտվություն և իրավունք, առանց բավարար հիմքերի՝ ինքն իրեն մտածելով, թե զենքը լիցքավորված չէ, այն ուղղել է մահճակալին կիսանստած վիճակում գտնվող զինվորի՝ շարքային Ռաֆիկ Վ.-ի վրա:

Վերջինիս հետ լինելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ՝  Մերուժան Ս.-ն իր կարծիքով կատակել է՝ «քաշել է ատրճանակի լիցքավորման բռնակը, սեղմել է ձգանը, ինչի արդյունքում ազդանշանային ատրճանակից արձակված կրակոցից ազդանշանային հրթիռը դիպել է Ռաֆիկ Վ.-ի դեմքին»...

Տուժող զինվորին անզգուշությամբ պատճառվել է «աջ աչքի կոպերի թերմիկ այրվածքի, ակնագնդի և ակնակապիճի ջնջխման, ակնակապիճի ոսկրերի բազմաբեկոր, տեղաշարժով կոտրվածքի, գլխուղեղի ցնցման, քթի ծայրի 2-3-րդ աստիճանների այրվածքի, կոպերի, քթի, ակնագնդի մշակված վերքերի, աջից՝ կոպերի, ակնագնդի 2-3-րդ աստիճանների այրվածքի, բարդ, թափանցող վնասվածքների ձևով՝ հյուսվածքի բացակայությամբ, ակնագնդի պարունակության արտանկման ձևով առողջության ծանր վնաս՝ նկատի ունենալով օրգանի՝ աչքի ֆունկցիոնալ կորուստը»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մերուժան Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով: Գործով տուժող Ռաֆիկ Վ.-ն հայտնել է, թե Մերուժան Ս.-ին չի ներել, բայց և բողոք չի ներկայացնում: Դատարանը հաշվի է առել, որ  գործով չեն արձանագրվել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ: Դատարանը հաշվի է առել նաև, որ Մերուժան Ս.-ն, չլինելով կալանավորված, չի խուսափել քննությունից, դատական նիստերին մասնակցելուց, գործի քննության ընթացքում չի կատարել այլ հակաօրինական արարք: Մերուժան Ս.-ն լիովին ընդունել է մեղադրանքը, զղջացել է: Դատարանը այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ եզրահանգել է, որ Մերուժան Ս.-ի ուղղումը հնարավոր է առանց իրական ազատազրկման ձևով պատիժը կրելու: Տուժող Ռաֆիկ Վ.-ն հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով Մերուժան Ս.-ից բռնագանձել 2 միլիոն 200 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ իրեն պատճառված նյութական վնասի մասնակի հատուցում:

Ամբաստանյալ Մերուժան Ս.-ն ամբողջությամբ ընդունել է տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը: Գործի դատական քննության ավարտին Մերուժան Ս.-ն արդեն զորացրվել էր պահեստազոր:

Դատարանը Մերուժան Ս.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով: Մերուժան Ս.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մերուժան Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը: Մերուժան Ս.-ի նկատմամբ վերահսկողությունը դրվել է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ բնակության վայրի ստորաբաժանման վրա: Փորձաշրջանի սկիզբը կհաշվվի նրան հաշվառման վերցնելու պահից: Դատարանը ամբողջությամբ բավարարել է տուժողի քաղհայցը:

Մերուժան Ս.-ից հօգուտ տուժող Ռաֆիկ Վ.-ի կբռնագանձվի 2 միլիոն 200 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի մասնակի հատուցում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազ Կ. Հարությունյանը՝ պահանջելով Մերուժան Ս.-ի նկատմամբ չկիրառել պայմանական դատապարտություն, չսահմանել փորձաշրջան, այլ նրան դատապարտել 2 տարի իրական ազատազրկման: Բողոքաբերը դատարանի ուշադրությունը հրավիրել է Մերուժան Ս.-ի կողմից կատարված հանցավոր արարքի ծանր հետևանքի՝ երիտասարդ տուժողի տեսողության օրգանի՝ աչքի կորստի, դեմքի վնասման, տեսողության վատացման՝ նրա առողջությանը հասցված իրական ծանր վնասի վրա:

Վերաքննիչ բողոքը քննվում է վերաքննիչ քրեական դատարանի՝ Մնացական Հարությունյան, Արմեն Դանիելյան, Լուսինե Աբգարյան կազմի կողմից:

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են