Քիչ առաջ սարսափելի վթար տեղի ունեցավ. Կա 1 զոհ Photo

Քիչ առաջ սարսափելի վթար տեղի ունեցավ. Կա 1 զոհ Photo

Իրադարձային Ipress 2021-05-30 14:48:00 1530
vtar-zoh_wuuZq.jpg

iPress.am- Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ,  38-ամյա Արթուր Ապրեսյանը իր վարած Ford Mondeo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Զովաբեր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթյա հենասյանը և մասամբ հայտնվել ձորակում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ապրեսյանը, ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 82-ամյա Մանիկ Ապրեսյանը, 32-ամյա Աստղիկ Սարգսյանը, 5-ամյա Դավիթ Ապրեսյանը և 7-ամյա Րաֆի Ապրեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով գազատար խողովակի երկաթյա հենասյունը տապալվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի   հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար   Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)  հատկանիշներով, քանի որ վթարից հետո, երբ ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրիավորներից Մ. Սպրեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ա. Մինասյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:  Վարորդը, մահացածն ու վիրավորները՝  ընտանիքի անդամներ են: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը