Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում,

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում,

Իրադարձային Ipress 2021-04-29 13:58:00 1227
kaputan-diak-gang_hHaU9.jpg

iPress.am-SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ահազանգողներն ասում էին. «2 ժամից ավելի սպասել ենք, որպեսզի ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժնի քննիչները բարեհաճեն։

Զանգահարում, ասում ենք՝ կասկածելի դեպք է տեղի ունեցել, օպերատիվորեն ժամանելու փոխարեն նամազ են անում։ Ստիպված վարչական շրջանի ղեկավար Սերոբ Միքայելյանն է ահազանգել, որ նոր 1 ժամ հետո ոստիկաններն ու քննիչները բարեհաճել են ժամանել։ Որոշ ժամանակ անց ժամանել են նաև ոստիկանության ղեկավար կազմից»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այդ դեպքից հետո, հավանաբար, հետևություններ կանեն, թե ինչն է պատճառը, որ Կոտայքի մարզի «մեծն» ոստիկաններն ու քննիչները միայն ժամեր հետո են բարեհաճել դեպքի վայր, իսկ հետո էլ ասում են, թե իրավիճակ է փոխվել, ոստիկաններն ու քննիչներն օպերատիվորեն արձագանքում են քաղաքացիների ահազանգերին։

Մարզի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը, մարզի քննչական վարչության պետն ու Կոտայքի քննչական բաժնի պետը, որ դեպքի վայր կարող էին հասնել 10-20 րոպեի ընթացքում, ժամանել են ժամեր անց։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը