Զոհեր կան նաեւ Կոտայքի մարզից. Անունները հայտնի են

Զոհեր կան նաեւ Կոտայքի մարզից. Անունները հայտնի են

Բանակ Ipress 2020-09-30 13:47:00 59046
511386_FBAIn.jpg

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաեւ Կոտայքի մարզից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կոտայքի մարզպետարանը։

«Հարգելի՛ կոտայքցիներ,

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաեւ Կոտայքի մարզից:

Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող, 1978 թվականին ծնված Ավագ Գրիշայի Մելիքյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր ժամը 11:00-ին՝ Չարենցավանի Երիտասարդական փողոցի սգո սրահից:

2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ժորա Կարենի Գեւորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին՝ Մեղրաձորի Ս.Աստվածածին եկեղեցում:

2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Դավիթ Սամվելի Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ Աբովյանի Գերեզմանատանը հարակից սգո սրահում(Սարալանջի փողոց 32/31/1):

Կոտայքի մարզպետարանը ի դեմս մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի, խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին եւ ընկերներին:

Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում եւ հորդորում ենք՝ պահպանել համաճարակային անվտանգության կանոնները՝ հնարավորինս բացառելով մարդկային կուտակումները:

Փառք եւ խոնարհում մերօրյա հերոսներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը