ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։
Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
ՀՕՊ-ն է աշխատում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսսյանը:
«Հանգիստ եղեք», - գրել է նա:
Իսկ Միասնական տեղեկատվական կենտրոնից էլ հայտնում են, որ ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա: