Եթե կորտեժը առնվազն 7 մեքենայից է բաղկացած, ուրեմն «Ուղևոր N1»-ը մեքենայի մեջ է. Սևակ Հակոբյան

Եթե կորտեժը առնվազն 7 մեքենայից է բաղկացած, ուրեմն «Ուղևոր N1»-ը մեքենայի մեջ է. Սևակ Հակոբյան

Իրադարձային Ipress 2022-04-26 23:36:00 4188
sevak-kortej_LZM30.jpg

Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահավոր դեպք է տեղի ունեցել։ Էլի մահ։ Մահեր․ երիտասարդ մայր և չծնված երեխա։ Մահերը էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ։ Նախ պատկերացնենք ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Վարչապետ Փաշինյանի կորտեժը մեծ արագության տակ բարձրանում է Պարոնյան փողոցով։ 

Եթե արագությունը այդքան մեծ է, ուրեմն «Ուղևոր N1»-ը մեքենայի մեջ է։ Եթե կորտեժը առնվազն 7 մեքենայից է բաղկացած, ուրեմն հաստատ մեջն է։ Եթե, անգամ ուղեկցող ՃՈ ամենագնացն է մահացու հարվածել կնոջը, դա, միևնույն է, համարվում է Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենա։

Այդ մեքենան, պատկերացնենք, դիմացից, կամ թեկուզ կողքից երթևեկելիս հարվածում է կնոջը․ ականատեսների ասելով՝ հարվածի ձայնը շատ ուժեղ է լինում։

Այդ հարվածից հետո, մեքենան (մեքենաները) 20 մետր դեպքից վերև կանգ են առնում, մի պահ․․․ Ու շարունակում են երթևեկել Փաշինյանի մեքենայի հետևից, որը նույնպես չէր կանգնել։ Եթե կանգնեին, վերցնեին խեղճ կնոջը, դնեին մեքենան ու արագ հասցնեին կողքի հետ գտնվող հիվանդանոց, միգուցե հնարավոր կլիներ փրկել կյանքերը։ Բայց ոչ, մեքենան կանգ է առել, ենթադրում եմ՝ մտածել կամ հարցրել են՝ ի՞նչ անել, ու որոշել են ՉԿԱՆԳՆԵԼ, շարունակել․․․

Երևի մեկ այլ մարդու անվտանգությունը, կյանքը այդ պահին ավելի կարևոր էր։ Հղի կինը այդպես էլ ընկած մնում է, օգնության են հասնում անցորդները, մոտակայքում ապրող ու աշխատող քաղաքացիները։ Մինչ կանչ են տալիս Շտապ օգնություն, մինչ հասնում ու տեղափոխում է հիվանդանոց, կնոջ ու չծնված երեխայի կյանքերը չի հաջողվում փրկել։ Մահանում են։ «Ուղևոր N1»-ը անվտանգ հասնում է տեղ։

Հ․Գ․ Կարծես ճակատագրական է նաև դեպքի վայրը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկ։ Լեո-Պարոնյան խաչմերուկում 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների արդյունքում չբացահայտված կրակոցից զոհվում են 2 հոգի՝ մեկ ցուցարար և մեկ զինծառայող։ Այդ դեպքից ժամեր առաջ Փաշինյանի հոգին փառավորվում էր ցուցարարների անկարգություններից»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը