Անի համայնքում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել

Անի համայնքում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել

Իրադարձային Ipress 2020-04-20 19:26:00 2925
8ee348b84d9cc4bd0859e76617de4a12_FaYuh.jpg

Շիրակի մարզի Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել։ Մահացողը Ձորակապ բնակավայրի 62-ամյա բնակիչ է. նրա մահվան դեպքը Հայաստանում արձանագրված 22 դեպքերից մեկն է, որի մասին հայտարարվել էր ապրիլի 20-ի առավոտյան:

Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ վիրուսի հայտնաբերումից կարճ ժամանակ անց տղամարդու վիճակը ծանրացել է, նրան տեղափոխել են Երևան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Այնտեղ տղամարդու մոտ սրտի վիրահատության խնդիր է առաջացել, և նրան ստենտավորել են` փորձելով փրկել կյանքը։ Սակայն, ցավոք, տղամարդը մահացել է։  «Գյուղում իր բիզնեսն էր ծավալում: Գյուղատնտեսական ապրանքների առևտրով էր զբաղվում, ավտոմասեր էր վաճառում: Բոլորիս համար էլ անսպասելի էր ու զարմանալի, որ նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, ու հիվանդությունը սուր ընթացք ունեցավ ու մահացավ»,-ասաց Արտակ Գևորգյանը:

Ըստ համայնքապետի, ձորակապցի տղամարդը հոսպիտալացվել էր մոտ քսան օր առաջ: Կորոնավիրուսի հաստատումից հետո նրա մոտ սրտի հետ կապված խնդիր էր առաջացել: Հենց Երևանում էլ տղամարդուն ստենտավորել էին: «Ստենտավորումից հետո գրեթե ութ օր ապրեց, բայց ցավոք մահ է արձանագրվել»,- նշեց Արտակ Գևորգյանը:

Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է ապրիլի վեցին: Երկրորդ դեպքը գրանցվել է ապրիլի 19-ին (նա ապրիլի 20-ին հայտարարված 90-ամյա քաղաքացին է): Մարալիկում այս պահին խիստ հսկողություն է սահմանված, պարետի որոշմամբ, նաև տեղաշարժի սահմանափակումներ կան:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը