Ինչպե՞ս պահպանել զույգերի ներդաշնակ հարաբերությունները կորոնավիրուսով պայմանավորված սթրեսային իրավիճակում

Ինչպե՞ս պահպանել զույգերի ներդաշնակ հարաբերությունները կորոնավիրուսով պայմանավորված սթրեսային իրավիճակում

Life Ipress 2020-04-12 14:25:00 1035
gee_QkIlx.jpg

Ներկայիս կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, խանգարվել է գրեթե բոլորի առօրյան, փոխվել կյանքի ռիթմը և որակը: Վախ, տագնապ, խուճապ, անհանգստություն- սրանք այն սթրեսային ռեակցիաներն են, որոնք մենք բոլորս ենք զգում: Երկարատև սթրեսային իրավիճակներում գտնվելը, սթրեսի է ենթարկում օրգանիզմը, ինչն էլ իր հերթին բացասական հետևանք է թողնում ինչպես սեռական, այնպես էլ հոգեկան առողջության վրա:

Այս ամենը կարող է պատճառ դառնալ նաև մի շարք հոգեբանական խնդիրների առաջացման՝ դրսևորվելով ընտանիքում կամ զույգերի հարաբերություններում կոնֆլիկտային իրավիճակների հաճախակիացմամբ: Բացի այդ, տագնապը, դեպրեսիան կարող են պատճառ դառնալ սեռական խանգարումների առաջացման: Հետևաբար, նման իրավիճակներում պետք է գիտակցել հետևյալը. ցանկացած երևույթ ունի ինչպես սկիզբ, այնպես էլ ավարտ, որից հետո կյանքը վերադառնալու է նախկին ընթացքին:

Հաշվի առնելով թեմայի արդիականությունը, բացի կորոնավիրուսային հիվանդության կանխարգելիչ միջոցառումների իմացությունից, կարևոր է.

1.Հարգեք Ձեր և Ձեր մտերիմների անձնական տարածությունը: Մենակ լինելու ցանկությունը բնական երևույթ է: Մենք սովոր չենք այդքան երկար միասին, միևնույն տարածության մեջ լինել, ինչը կարող է խնդիրներ, կոնֆլիկտային իրավիճակներ և անհարմարավետություն առաջացնել: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար պետք է ընդունել այն փաստը, որ յուրաքանչյուր անհատ ունի անձնական տարածություն: Ուստի անհրաժեշտ է առօրյան կազմակերպել այնպես, որպեսզի հնարավորինս առանձնացված լինի անհատների կյանքը, միևնույն ժամանակ չմոռանալ միասին անցկացնել օրվա որոշակի հատված՝ հնարավորինս լցնելով նոր հետաքրքրություններով:

2. Սեռական կյանք։ Հաճախ տրվող հարցերից է՝ ապահո՞վ է սեռական հարաբերություն ունենալ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Իհարկե առողջ և ակտիվ սեռական կյանքը դրական ազդեցություն ունի առողջության վրա, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ: Սակայն, գիտնակաները դեռևս չեն պարզել կորոնավիրուսի՝ սեռական ճանապարհով, փոխանցման մասին։ Զույգերի, սեռական հարաբերության ժամանակ կորոնավիրոսով վարակումը հնարավոր է, եթե զուգընկերներից մեկը հիվանդ է կամ վարակակիր:

3.Կանոնավոր զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, ապորտով: Ապացուցված է, որ սթրեսի հաղթահարման տարբերակներից մեկը ֆիզիկական ակտիվությունն է: Այն թույլ է տալիս ազատվել ոչ միայն բացասական հույզերից, այլ նաև կորցնել ավելորդ կալորիաները, որը կուտակելու վտանգը բավականին բարձր է ինքնամեկուսացման ժամանակ: Ավելորդ քաշը կարող է բերել մի շարք սեռական խնդիրների առաջացման:

4.Գեղեցկություն և խնամք։ Չնայած առկա բացասական մթնոլորտին, մի մոռացեք ուշադրություն դարձնել Ձեր արտաքին գրավչությանը:Կորոնավիրուսը վաղ թե ուշ ավարտվելու է, իսկ առջևում ամառ է:Հետևաբար, սիրելի կանայք և տղամարդիկ չպետք է մոռանալ խնամված արտաքինի մասին: Չէ որ գեղեցիկը հաճելի է բոլորին և դրական էմոցիաներ է հաղորդում, ինչը վերջին օրերին շատ է պակասում:

5.Ինքնազարգացում։ Ճիշտ պահն է ժամանակ հատկացնել այն բաներին, որոնք խիստ զբաղվածության պայմաններում չենք հասցրել: Օգտագործել ազատ ժամանակը ինքնազարգացման, ինչու չէ նաև նոր մասնագիտություն կամ հետաքրքրություններ ձեռք բերելու համար: Սա թույլ է տալիս ավելի լավ ճանաչել ինքներս մեզ, մեր ցանկությունները և հնարավորությունները: Եվ, իհարկե ցանկացած իրավիճակում պետք է պահպանել դրական տրամադրվածությունն ու լավատեսությունը՝ փորձելով մեր կյանքը լցնել դրական ապրումներով:

Լուսինե Ստեփանյան
բժիշկ -սեքսոպաթոլոգ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը